Ալեն Սիմոնյանն ազատել է պաշտոնից ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետին

Ալեն Սիմոնյանն ազատել է պաշտոնից ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետին
ալեն սիմոնյան

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Անդրանիկ Մակարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից», - ասված է հրամանագրում: