Աննախադեպ. Արթուր Խաչատրյանին տարել են ոստիկանության Հրազդանի բաժին․ մանրամասներ

Աննախադեպ. Արթուր Խաչատրյանին տարել են ոստիկանության Հրազդանի բաժին․ մանրամասներ

Քիչ առաջ ոստիկանները Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում քաշքշելով բերման ենթարկեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Խաչատրյանի հետ էր նաև նույն խմբակցության անդամ Արման Ղազարյանը, որին նույնպես փորձում էին նստեցնել ոստիկանական մեքենան ու տանել, սակայն չկարողացան։ Հիշեցնենք, քաղաքացիները փակել էին փողոցն այդ հատվածում, և պատգամավորներն էլ գտնվում էին նրանց կողքին։

Արման Ղազարյանը MediaHub-ին ասաց, որ չնայած նրան, որ Արթուր Խաչատրյանը ներկայացել է, որ ԱԺ պատգամավոր է, ու հայտարարել են ակցիայի նպատակների մասին, բայց նրանք դա հաշվի չեն առել։

«Մի պահ սրվեց իրավիճակը, Կոտայքի ոստիկանապետն է, կարծեմ, բիրտ ուժով ինձ մի կողմ հրեցին, Արթուր Խաչատրյանին էլ տարան ոստիկանության Հրազդանի բաժին»,- ասաց Արման Ղազարյանը՝ նշելով, որ ինքն այս պահին Խաչատրյանի մեքենայի մոտ կանգնած է։ 

Նա նաև ասաց, որ ճանապարհն արդեն բացվել է։

Վահե Մակարյան