ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից. Միշուստին

ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից. Միշուստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) զգալիորեն ավելի արագ է աճում, քան Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» ռազմավարական նստաշրջանում։

«Ինտեգրացիոն միությունները համոզիչ արդյունքներ են ցույց տալիս, մասնավորապես, նախորդ տարվա վերջին ԵԱՏՄ-ում համախառն ներքին արդյունքի աճը գնահատվում է 3,8%, ինչը, բնականաբար, զգալիորեն ավելի լավ է, քան Եվրամիությունում, որտեղ այն կազմել է մոտ 0,5%»,- նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Հատկանշականը, ըստ Միշուստինի, այն է, որ «հնգյակի» երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի բարձր են, քան ԱՊՀ երկրներում, որոնք չեն մասնակցում խորն ինտեգրացիոն ձևաչափին։ «Եվ սա ևս մեկ անգամ ապացուցում է ԵԱՏՄ-ում փոխգործակցության առավելությունները»,- ասել է ՌԴ վարչապետը։