Գերմանիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության ճանապարհին. Շոլց

Գերմանիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության ճանապարհին. Շոլց

Գերմանիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության ճանապարհին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Այդ երկրների միջև խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ»,- ասել է նա։

Կանցլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը, և կարծիք հայտնել, որ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։