Դատարանը 7 ցմահ ազատազրկման է դատապարտել ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջը (տեսանյութ)

Ստամբուլում դատարանը 7 ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջը։
Իստիկլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է վեց, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ։
Հետաքննության ընթացքում մեղադրյալ Ահլյամ ալ-Բաշիրը խոստովանել է, որ կապեր է ունեցել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։
Տեսանյութն այստեղ