ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը

ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը

Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

««Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր, ինչպես նաև` Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված խնդիրները:

Այս համատեքստում, դեսպանի հետ զրույցում, մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, ոստիկանական բռնությունների աճի, Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը:

Խոսքումս նաև նշեցի, որ սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացն իրականում խաղաղության երաշխիք չի ապահովում, ավելին` դա հետագա սրացումների առիթ է դառնալու:

Դեսպանն այս համատեքստում անդրադարձավ ԵՄ մոտեցումներին և Հարավային Կովկասում ձևավորված իրադրության վերաբերյալ կառույցի պաշտոնական մոտեցումներին և անելիքներին»,-գրել է նա: