Ձմեռ պապից ուժ եմ խնդրում, որ վարչապետին տված խոստումներս իրականացնեմ․ Արդարադատության նախարար

Ձմեռ պապից ուժ եմ խնդրում, որ վարչապետին տված խոստումներս իրականացնեմ․ Արդարադատության նախարար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նոր տարում Ձմեռ պապից ուժ ու եռանդ է ակնկալում, որ, ինչպես ինքն է ասում՝ կարողանա Փաշինյանին տված խոստումնները իրականացնել։

MediaHub-ի հետ զրույցում ամփոփելով անցած տարին՝ Մինասյանը նշեց, որ 2022 թվականը փորձություններով լի էր։

«Բազմաթիվ դժարություններով լի տարի էր, որը փակում ենք մեծ փորձությամբ՝ պայմանավորված Լաչինի միջանցքով։ Հուսով եմ, որ ժամանակավոր է այս դրությունը ու կարճ ժամանակ անց հարցի լուծումը կտրվի։ Հուսով եմ՝ 2023թ․-ը մեզ համար խաղաղության տարի կլինի ու նոր հնարավորություններ կստեղծի՝ ստեղծագործ, աշխատասեր, հայրենիքը սիրող մարդկանց համար, որպեսզի լավ աշխատեն, արդյունք տան, ավելացված արժեք տան մեր երկրին»,- ասաց նա։

Իսկ ի՞նչ անձնական ակնկալիք ունի Գրիգոր Մինասյանը Ձմեռ պապից։

«Ձմեռ պապից խնդրում եմ, որ կինս, երեխաներս առողջ լինեն, իմ կողքին լինեն։ Աշխատանքային առումով էլ՝ կարողանամ ինձ վերապահված գերատեսչությունում իրապես բարեփոխումներ անել, եւ այն թիմով, որ այս մեծ աշխատանքը արել ենք ու այն խոստումները, որ տվել ենք վարչապետին՝ իրականացնենք»,-ասաց Մինասյանը։

Արդարադատության նախարարը ամանորը անցկացնելու է Հայաստանում, կնոջ ու երեխաների հետ՝ տանը։

Լիա Սարգսյան