Աղիքի վաղ քաղցկեղի հինգ նշան

Աղիքի վաղ քաղցկեղի հինգ նշան

Հաստ աղիքի քաղցկեղն աշխարհում ամենատարածված քաղցկեղներից մեկն է: Եվրոոնկոյի կլինիկայի կոլոպրոկտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ռոդիմովը պատմել է, թե ինչ ախտանիշների վրա պետք է ուշադրություն դարձնել քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու և կյանքեր փրկելու համար։ Reedus-ի հետ զրույցում մասնագետն ընդգծել է, որ չկա մեկ ախտանիշ, որը կհաստատի քաղցկեղի հարյուր տոկոս առկայությունը։ 

Հաստ աղիքի քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

ձեր աղիքային (կղազատման) սովորույթների մշտական ​​փոփոխություն, ներառյալ փորլուծությունը կամ փորկապությունը կամ կղանքի բնույթի փոփոխությունը

ուղիղաղիքային (հետանցքից) արյունահոսություն կամ արյուն ձեր կղանքում

որովայնի մշտական ​​անհանգստություն (դիսկոմֆորտ), ինչպիսիք են կծկանքները (սպազմ), գազերը կամ ցավը

զգացողություն, որ ձեր հաստ աղիքն ամբողջությամբ չի դատարկվում

թուլություն կամ հոգնածություն

անբացատրելի քաշի կորուստ:

 

«Եթե դուք ձեր մեջ նկատում եք այս ախտանիշները, ապա առաջին հերթին պետք է դիմել թերապևտի, ով կարող է համեմատել ընդհանուր պատկերը, այնուհետև ձեզ ուղղորդել ավելի մասնագիտացված մասնագետի՝ պրոկտոլոգի, գաստրոէնտերոլոգի, ուռուցքաբանի», - զգուշացրել է բժիշկ Ռոդիմովը: