Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ կարող են լինել մեջքի ցավի հետևում

Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ կարող են լինել մեջքի ցավի հետևում

Մեջքի անսպասելի ցավը ծանր ու վտանգավոր հիվանդության ախտանշան է, որը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ անգամ մահվան։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է նյարդաբան Եվգենի Մոսինը։

Բժշկի կարծիքով՝ մեջքի ցավի հետևանքով կյանքի համար վտանգավոր վիճակներ հազվադեպ են ի հայտ գալիս, սակայն նման ցավերը կարող են հուշել տարատեսակ օնկոլոգիական հիվանդությունների մասին՝ սկսած վահանագեղձի քաղցկեղից, մինչև թոքերի չարորակ նորագոյացությունները։

«Մեջքի ամենաուժգին ցավերից մեկն ի հայտ է գալիս օնկոլոգիական հիվանդությունների՝ ողերի հատվածում տեղակայված օստեոսարկոմայի կամ ողնաշարի հատվածում մետաստազային օջախների ֆոնին։ Մեջքի հատվածի սուր ցավերով ու մետաստազներով ուղեկցվող ամենատարածված ուռուցքային գործընթացների շարքում կարելի է առանձնացնել կրծքագեղձի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, արգանդի ու ձվարանների ուռուցքները», - նշել է մասնագետը։

Մեջքի ցավը կարող է կապված լինել նաև ողնուղեղի բորբոքման հետ, ինչը շատ վտանգավոր հիվանդություն է և ժամանակին բուժում չստանալու դեպքում կարող է մահվան պատճառ դառնալ։ Բացի այդ, վտանգավոր կարող է լինել նաև գոտկատեղի գոտեվորող ցավը, որը կարող է հուշել ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ու շաքարային դիաբետի մասին։