Փաշինյանը ներկայացրեց, թե որ դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ծրագրերը կշարունակվեն

ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և ում հետ ուզում, շփվում է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից շատ նամակներ է ստանում ծրագրերի շարունակականության մասով.

«Օրինակ՝ 40+10 հազարի ծրագիրը մենք չենք ասել, որ չի շարունակվելու և մարդկանց մոտ որոշակի անորոշություն կա, ես ուզում եմ այդ անորոշությունը ցրել և ասել, որ այդ ծրագիրը կերկարացնենք մինչև տարվա վերջ։ Բայց, օրինակ, եթե բնակարանային ծրագիրը անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում։ Նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները այս ծրագրերից օգտվելու համար պետք է քաղաքացիություն ստանան, քանի որ առանց դրա կարող է լարում ստեղծվել»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում