5 ախտանշաններ, որոնք հուշում են սրտի հետ կապված խնդիրների մասին

Մարմինն ամենատարբեր միջոցներով ահազանգում է իր ներսում առկա խնդիրների մասին և ուշադիր լինելու, ախտանշանները տարբերակելու դեպքում կարելի է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Այս հոդվածում մենք առանձնացրել են 5 ախտանշաններ, որոնք հուշում են, որ սրտի առողջության մասին հոգ տանելու ժամանակն է։
1. Քնի ապնոէ
Քնի ապնոէն քնի խանգարման տեսակ է, որը դրսևորվում է շնչառական դադարներով, որոնց ընթացքում գլխուղեղը, անհրաժեշտ քանակով թթվածին չստանալով, ազդակներ է հղում արյունատար անոթներին ու սրտին՝ արյան հոսքն ավելի ինտենսիվորեն ապահովելու համար։ Դա մեծացնում է զարկերակային ճնշման, սրտի ռիթմի խանգարման, կաթվածի ու սրտային անբավարարության վտանգը։ Քնի ապնոեի ախտորոշման հիմնական եղանակը քնի գիշերային հետազոտությունն է (պոլիսոմնոգրաֆիա), որից հետո քնի մասնագետի կողմից մշակվում է բուժման պլանը։
2.Դեղնավուն-նարնջագույն խորդուբորդ բծեր
Տրիգլիցերիդների չափազանց բարձր մակարդակի պատճառով ձեռքերի ու ոտքերի մատների շրջանում, նստատեղին կարող է խորդուբորդ ցան առաջանալ։ Իրականում տրիգլիցերիդներն անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն դրանց ավելցուկը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ու կաթվածի վտանգը։
3. Մաշկի մուգ, խավոտ հատվածներ Պարանոցի, թևատակերի ու աճուկների շրջանում երբեմն կարող է նկատվել մաշկի որոշակի հատվածի հաստացում ու մգացում։ Այդ երևույթն անվանում են սև ականտոզ․ այն հուշում է օրգանիզմի կողմից ինսուլինի օգտագործման հետ կապված դժվարությունների մասին։
4. Մուգ բծեր եղունգների տակ Եղունգների տակ առկա մուգ բծերը, որոնք չեն առաջացել վնասվածքի պատճառով, կարող են հուշել սրտամկանի ու սրտի փականների բորբոքման (էնդեկարդիտ) մասին։ Եղունգների տակ այդպիսի բծեր կարող են առաջանալ նաև դիաբետի ժամանակ, իսկ այդ հիվանդությունը ևս 2-4 անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։
5. Գլխապտույտ
Գլխապտույտը հաճախ է ուղղակիորեն կապվում սրտի հետ առնչվող խնդիրների հետ, քանի որ ուղեղը բավական քանակությամբ արյուն չի ստանում։ Գլխապտույտը կարող է սրտի ռիթմի խանգարման հետևանք լինել․ այս ախտանշանի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև սրտային անբավարարությունն ու սրտի կաթվածը։