Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատար «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատար «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: 

Վթարի հոտևանքով «Mitsubishi»-ի վարորդ Արամ Հ.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Ռաֆիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչակամ կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության  Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղաձոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատար «Mercedes»-ը պատկանում է «Դոմուս» ընկերությանը: