2 զոհ, 3 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ. նոր մանրամասներ

Կվադրոցիկլի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, 1 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մաս. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 24-ին ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 դպրոցում։