Պատերազմի ամենաթեժ պահին ամենաթեժ կետում պաշտպանեց հայրենիքը․ այսօր Դավիթ Առուշանյանի հիշատակի օրն է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«4 տարի առաջ այս օրը` մայիսի 24-ին, հողին հանձնվեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը:
44-օրյա պատերազմը բազմաթիվ սխրանքների, հերոսությունների դրվագներ է արձանագրել, որի կենտրոնում հայրենիքի պաշտպաններն էին:
Դավիթն այն հերոսներից էր, ով պատերազմի ամենաթեժ պահին, ամենից թեժ ճակատներից մեկում էր` այդ պահին հստակ գիտակցելով, որ ամեն րոպեն սեփական կյանքի համար կարող է ճակատագրական լինել:
Նա գնաց իր վճռական մարտին` լիարժեք գիտակցելով իր առաքելությունն ու իր ենթակաների, ընկերների առաջ ստանձնած պատասխանատվությունը:
Դավիթը լավ հրամանատար էր, նվիրված հայորդի և իր հայրենիքն անսահման սիրող մարդ:
Հավերժ փառք Դավիթ Առուշանյանին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին»: