ՌԴ դպրոցները կարող են տուգանվել միգրանտների մասին գրանցամատյանում ընդգրկված ծնողներով երեխաներին ընդունելու համար

Դպրոցներին և համալսարաններին տուգանք է սպառնում այն ուսանողներին ընդունելու համար, որոնց ծնողները գրանցված են վերահսկվող անձանց ռեգիստրում։
Պատիժը կարող է լինել մինչև 500 հազար ռուբլի, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի գլխավոր վարչությունը։
Ռուսաստանի Դաշնությունում անօրինական բնակվող ու գրանցամատյանում ընդգրկված օտարերկրյա քաղաքացիները չեն կարող իրենց երեխաներին գրանցել ուսումնական հաստատություններում։
Ավելի քան 680 հազար օտարերկրյա քաղաքացիներ ընդգրկված են Ռուսաստանում վերահսկվող անձանց ռեգիստրում խախտումների պատճառով. նրանք որոշակի սահմանափակումներ ունեն։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ռեգիստրի ներդրումը նախատեսված է խրախուսելու օտարերկրացիներին օրինականացնել իրենց բնակությունը Ռուսաստանում։