Արտառոց դեպք, ոչ սթափ «стоянщик»-ը «Nissan»-ով բախվել է «Opel»-ի, ապա ծառի և ճաղավանդակի․ Shamshyan

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանը և Մկրտիչ Հակոբյանը։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ջեմմա Ա․-ին, ով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողներին ու պարեկներին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:25-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի 26 հասցեի մոտակայքում կայանել է իրեն պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և մեքենայի բանալիները վստահել կայանատեղին սպասարկող անհայտ անձին, ով էլ վստահությունը չարաշահելու միջոցով նույն օրը ավտոմեքենայով վթարի է ենթարկվել։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Աշոտ Ն․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ պարզվում է վթարի հետևանքով վնասված «Opel»-ի վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել ոչ սթափ (խմած)։