Իսկ դուք գիտե՞ք՝ երբ և ում կողմից են ստեղծվել պահպանակները. ինչպե՞ս են կիրառվել դրանք դարերի ընթացքում

Իսկ դուք գիտե՞ք՝ երբ և ում կողմից են ստեղծվել պահպանակները. ինչպե՞ս են կիրառվել դրանք դարերի ընթացքում

Այն հարցը, թե արդյոք հին քաղաքակրթություններում օգտագործել են պահպանակ, թե ոչ, հնէաբանների և պատմաբանների բանավեճի առարկան է հանդիսանում։ 

Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում հղիության կանխարգելումը հիմնականում կնոջ պատասխանատվության տակ էր, հետևաբար միակ լավ պահպանված հիշատակումները կնոջ կողմից վերահսկվող բեղմնականխման մեթոդների ու միջոցների մասին են։ Այնուամենայնիվ, թվում է, պահպանակներ կիրառվել են բեղմնականխման նպատակով, բայց դրանց ծանոթ են եղել միայն բարձր դասի պատկանողները։ 

Չինաստանում տղամարդու սեռական օրգանի համար նախատեսված պահպանակներ են պատրաստել յուղապատ մետաքսե թղթից կամ ոչխարի աղիներից։ Ճապոնիայում դրանք պատրաստվում էին կրիայի պատյանից կամ կենդանիների կոտոշներից։ 

16-րդ դարի իտալացի բժիշկ Գաբրիել Ֆալոպիոյի սիֆիլիսի վերաբերյալ աշխատությունը, անվիճելիորեն, պահպանակի օգտագործումը նկարագրող ամենահին նկարագրությունն է։ Դրանում խոսվում է վուշե կտավների մասին, որոնք թաթախել են ինչ-որ քիմիական լուծույթի մեջ՝ թողնելով չորանալու, մինչև օգտագործումը։ Առաջին վկայությունն այն մասին, որ այդ միջոցներն օգտագործվել են ավելի շուտ բեղմնականխման և ոչ հիվանդություններից պաշտպանվելու նպատակով, Կաթոլիկ աստվածաբան Լեոնարդոս Լեսիուսի «De iustitia et iure» («Արդարադատության և օրենքի մասին») 1605 թվականի աստվածաբանական հրատարակումն է, որտեղ նա մեղադրում էր օգտագործողներին անբարոյականության մեջ։

Վերածննդի ժամանակաշրջանում դրանք պատրաստում էին նաև աղիքից և միզապարկից։ Առնվազն 18-րդ դարից սկսած՝ պահպանակի օգտագործումն սկսեց դիմադրության արժանանալ իրավաբանական, հոգևորական և բժշկական շրջանակներում հիմնականում այն նույն պատճառներով, ինչպիսիք ներկայում են. պահպանակը նվազեցնում է հղիության հավանականությունը, ինչը ոմանք կարծում են, որ անբարոյական կամ անցանկալի է ազգի համար, դրանք լիարժեքորեն չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ավելին, համարվում էր, որ հավատը դրանց պաշտպանիչ զորության հանդեպ խթանում էր սեռական անկանոն կապերը, դրանք չեն կիրառվում հետևողականորեն, քանի որ անհարմար են, թանկ են կամ նվազեցնում են զգացողությունները։

18-րդ դարում Եվրոպայում և Ռուսաստանում հասանելի էին տարբեր որակի պահպանակներ՝ պատրաստված ինչպես քիմիական նյութերով պատված կտավից, այնպես էլ «կաշվից/թաղանթից» (միզապարկից կամ աղիներից, որոնք փափկեցնում էին՝ ծծումբով և ալկալիական միացություններով մշակելու միջոցով)։

Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին միայն զինվորականությունն էր, որ չէր խթանում պահպանակների օգտագործումը: 

19-րդ դարի վերջին պահպանակն Արևմտյան աշխարհում օգտագործվող բեղմնականխման ամենատարածված միջոցն էր:

20-րդ դարի սկզբներին ամերիկյան զինվորականների մասնակցությամբ անցկացված փորձերի արդյունքում եկան այն եզրակացությանը, որ զինվորներին պահպանակներ բաժանելն էականորեն նվազեցնում է վարակների ցուցանիշը։ Առաջին աշխարհամարտից հետո դեռևս տասնյակ տարիներ, ԱՄՆ-ում և ողջ Եվրոպայում պահպանվում էին պահպանակի օգտագործմանը խանգարող սոցիալական և իրավական խոչընդոտներ։ 

Երկրորդ աշխարհամարտի ողջ ընթացքում պահպանակները ոչ միայն բաժանում էին ԱՄՆ զինվորականներին, այլ նաև լրջորեն գովազդում էին ֆիլմերի ընթացքում, հայտարարություններում, դասախոսությունների ընթացքում։ Եվրոպայի և Ասիայի զինվորականները երկու ճակատներում էլ և անգամ Գերմանիայում, որտեղ քաղաքացիական անձանց կողմից պահպանակի օգտագործումն արգելված էր 1941 թվականին, պահպանակներ էին տրամադրում իրենց զորքերին ողջ պատերազմի ընթացքում։

Ակնկալվում է, որ աշխարհում պահպանակների կիրառման տարածվածությունը շարունակելու է աճել: