Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, հայտնել է կառավարության ղեկավարի գրասենյակը։

Զրույցը տեղի են ունեցել Սթիվ Վիտկոֆֆի և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հետ նրա հանդիպումից հետո։

Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին Գազայում «Համաս»-ի կողմից գերի վերցված Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայող և ամերիկացի քաղաքացի Իդան Ալեքսանդրի ազատ արձակմանը նպաստելու համար։

Դոնալդ Թրամփը «վերահաստատել է իր անսասան աջակցությունը Իսրայելին և Բենիամին Նեթանյահուի հետ սերտ համագործակցությունը շարունակելու մտադրությունը»։