Օրդուխանյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին․ հայտնել է ՀՀ ԳԱԱ-ն։