Ողբերգական դեպք, մայրը պնդում է, որ իր 1,7 տարեկան տղան մաhացել է բժշկի անփութության հետևանքով․ Shamshyan

Ողբերգական դեպք, մայրը պնդում է, որ իր 1,7 տարեկան տղան մաhացել է բժշկի անփութության հետևանքով․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխում է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականները ասում էին. 

«Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: 

Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն: Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժկուհի, պատասխանեց որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: 

Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեցինք էստեղ, դիակը տվեցին: 

Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատների արանքով չմոտենան: 

Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվել առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի:

Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ: 

Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինեն, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, որն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարձակում կատարղը եղել է երեխայի տատը, ով լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել: 

Խնդրի վերաբերյալ իրենց տեսակետն իմանալու համար դիմեցինք «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղից ստացանք նրանց պարզաբանումը՝ դեպքի վերաբերյալ:

Այն ներկայացնում ենք ստորև. 

Ըստ մոր երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, իսկ 2 օր առաջ ունեցել է փսխումներ, երթուղային տաքսիով, տեղափոխել է Մուրացան հիվանդանոց, որտեղ մահացել է։
Մայրը մեղադրում է բժիշկներին, բուժհաստատությունը ներկայացնում է իրավիճակը

28.05.2025թ-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել բուժառու ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ:Արվել են լաբորատոր հետազոտություններ, հետազոտության  տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 23 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։

Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։

Նշենք, որ  28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն,ըստ մոր պատմածի երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, որի կապակցությամբ  5 օր, բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո 2 օր առաջ (ըստ մոր) երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 

Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է Մուրացան հիվանդանոց,այնտեղ  գտնվել է 7 օր՝ 3ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը  Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։ Այնուհետը դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։

Հավելենք, որ պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին՝Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է Մուրացան հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին: Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ցավոք անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը: