Եթե ո՛չ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

Ռազմավարությունը ոչ ռազմավարությունից տարբերվում է մի բանով․ դու, ի հեճուկս հանգամանքների, շարունակում ես շարժվել՝ ուղենիշ համարելով քո նպատակը։ Այդ մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին։ 

«Այո՛, մենք ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը սառեցրել ենք։ Հարց չի՞ ծագում՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունենք, ինչո՞ւ կարծիք չենք արտահայտում։ Բայց ինչքանո՞վ է մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ արդար․ էդ հարցին պատասխանելու համար մեր ասելիքը չի փոխվել։ Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր հարգելի գործընկերները պատասխանեն հարցին, թե ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի միջև այս հարցերը պետք է հստակեցվեն, եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ «Թե երբ, չեմ կարող ասել»,- նշեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում։