Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նազելի Բաղդասարյանի մորը ստիպեցին Արարատը փոխել Արագածով

Blog Image

Այս իշխանությանը բնորոշ գծերից մեկն էլ կանխատեսելիությունն է. ընդամենը մեկ ժամ առաջ էինք գրել այն մասին, որ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մայրը՝ Մարգարիտա Մինասյանը, ՖԲ իր էջի ետնանկարը Արարատ լեռան նկարն էր դրել, ինչը մեզ անչափ զարմացրել էր, և մենք դա սքրինշոթ էինք արել, որ երբ այդ սխալը ուղղի, քանզի դստեր վրա հաստատ խոսակցություն է գալու, մեկ էլ հոպ, Մինասյանը փոխեց ետնանկարը՝ Արարատը փոխարինելով Արագածով:

 

Հասկանալի է, չէ՞, թե ում դրդմամբ է Արարատը փոխարինվել Արագածով: Մեզ մնում է միայն  ենթադրել, թե ինչ զրույց է եղել մոր և դստեր միջև, ինչը հանգեցրել է այլ ելքին:

Բայց ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Նազելին, երևի թե, այնքան է ջղայնացել մոր վրա, որ վերջինս դստեր ուղարկած Արագածի նկարը հենց այդպես copy է արել ու արագ հրապարակել՝ առանց ուշադրություն դարձնելու, որ երևում է թե՛ ով է իրեն այդ նկարն ուղարկել, թե՛ իր հեռախոսի էկրանի մնացած մանրամասները:

Տիկին Մարգարիտա, իզուր էիք շտապում, մեկ է բոլորը տեսել էին, ով էլ պետք է արդեն խոսակցություն է կերել , իսկ սենց ավելի ծիծաղելի դրության մեջ հայտնվեցիք....

Send