Արխիվային լուսանկար
Տևական ժամանակ է, ինչ երևանցիները ծխացող Նուբարաշենի աղբավայրի հրդեհի տհաճ հոտը չէին շնչում, հաջողվել էր մարել հրդեհները, սակայն, ինչպես ասում են՝ ուրախությունը երկար չտևեց:
Հիշեցնենք, օգոստոսի 8-ին հրդեհ էր բռնկվել աղբավայրում, ինչի հետևանքով մեկ շաբաթից ավելի քաղաքը ծխով էր պատված։ Թվում էր, թե կրակը մարեց, օդը մաքրվեց, աշխատանքները դադարեցին, սակայն ամեն ինչ նորից է կրկնվում։
Նուբարաշենի աղբավայրը կրկին «կպել է», ծխով է պատված:
Երևանի քաղաքապետարանից MediaHub-ին տեղեկացրին, որ ժամը 11:48-ից հրդեհ է բռնկվել։ Այս պահին փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ են աղբավայրում աշխատում և 2 ջրատար մեքենա։ Այրվում է մոտ 500քմ տարածք։
Մենք կհետևենք զարգացումներին:
Էմմա Մարտիրոսյան