Հետաքրքիր զարգացումների ենք ականատես լինում. մինչ Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող ՔՊ-ականները ամեն կերպ փորձում են մեզանում ջնջել Արարատը որպես հայ ազգի խորհրդանիշ, Փաշինյանի անմիջական շրջապատում կան մարդիկ, որոնք ընդդիմանում են դրան:
Մասնավորապես, քիչ առաջ MediaHub-ը ֆիքսեց, որ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մայրը՝ Մարգարիտա Մինասյանը չորս ժամ առաջ ՖԲ իր էջի ետնանկարը փոխել է Արարատի նկարով:
Հետաքրքիր է, նրա դուստրը՝ Փաշինյանի մտքերը տռանսլյացիա անող Նազելին, տեղյա՞կ է սրանից և եթե տեղյակ է, ապա ինչպե՞ս է գնահատում այս քայլը: Գուցե ա դեմարշ է հենց դստեր դեմ, քանզի դժվար թե տիկին Մարգարիտան մինչ այս պահը չգիտեր, թե որտեղ է աշխատում Նազելին, ու ինչ գաղափարներ ու ծրագրեր ունի դստեր շեֆը: