Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բժշկական համալսարանի ուսանողները վերջը դատի կտա՞ն Առողջապահության նախարարությանը

Blog Image

MediaHub-ը գրել էր, որ ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որը մեծ աղմուկ առաջացրեց ոլորտում, քանի որ ուսանողները դժգոհ են, որ այն չի համապատասխանում իրենց անցած մասնագիտական թեմաների։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները պատրաստվում էին դատի տալ Առողջապահության նախարարությանը, եթե հարցաշարերը չփոխվեն և չհամապատասխանեցվեն իրենց անցած կրթական ծրագրին: Դժգոհությունների ֆոնին Անահիտ Ավանեսյանը հանդիպում-քննարկում էր անցկացրել ուսանողների հետ անհատական լիցենզիայի նոր համակարգի ներդրման մասով: Մեզ ուսանողները հայտնել էին, որ Անահիտ Ավանեսյանը հնարավոր է վերանայի հարցաշարերը։

MediaHub-ը հարցում արեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հասկանալու՝ արդյո՞ք նախարարը վերանայել է քննական հարցաշարը։

Առողջապահության նախարարությունից MediaHub-ին պատասխանեցին․ «Հարցաշարերը վերանայելու մասով հայտնում ենք, որ ստոմատոլոգիական ուղղվածության կլինիկական օրդինատորների թեստային առաջադրանքները համապատասխանեցվել են բազային կրթական ծրագրին»։

Մենք դիմեցինք ուսանողներին, հասկանալու՝ արդյո՞ք իրենք արդեն տեղյակ են փոփոխությունների մասին, սակայն, ուսանողները մեզ նշեցին, որ դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին։ 

Նշենք, որ Ամանորից հետո այս լիցենզիա կոչվող քննությունը կհանձնեն նաև բժիշկները: 

Մարիաննա Արամյան

Send