Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հերթական խախտումները Վաղարշապատում. կրկին գլխավոր դերում ՔՊ-ն է

Blog Image

Վաղարշապատում նախընտրական քարոզարշավը շարունակվում է. ևս 17 օր, և կիմանանք, թե ով է ստանձնելու համայնքի ղեկավարումը։ Մինչ այդ, ուժերից յուրաքանչյուրն ուժերի առավելագույն լարմամբ վաղարշապատցիներին է ներկայացնում իր նախընտրական ծրագիրն ու համայնքը զարգացնելու տեսլականը։

Մինչ թեկնածուները փողոց առ փողոց անցնում են, համացանցում հայտնվում են մի շարք ենթադրյալ խախտումների մասին տեսանյութեր, ահազանգեր, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ՔՊ-ին։

Այսպես, քարոզարշավի հենց առաջին օրն էինք գրել, որ «Հաղթանակ» կուսակցությունն արդեն իսկ դիմել է ԿՀԸ-ին՝ նշելով, որ կուսակցություններից մեկն արգելված վայրերում իր պաստառներն է փակցրել։ Դժվար չէր կռահել, որ խոսքը հենց ՔՊ-ի մասին է. ավելին, համայնքային աշխատողներն էին համայնքապատկան մեքենայով արգելված վայրում փակցնում  քարոզչական պաստառներ, և այնպես էր ստացվել, որ ամեն հնարավոր ու անհնար հատվածից Արգիշտի Մեխակյանը ժպտում էր քաղաքացիներին։ 

Բացի այդ, ևս մեկ դիմում երեկ է մուտք արվել ԿԸՀ. այս անգամ դիմումատուն «Հայրենիք» կուսակցությունն է։ Դրանցից մեկը, մեր տեղեկություններով, վերաբերում է կուսակցության պաստառները պոկելուն, և երկորդը՝ դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածում ՔՊ-ի մի քանի տասնյակ պաստառների փակցված լինելուն, ինչն արդեն իսկ խախտում է, քանի որ հավասարության սկզբունքը չի պահպանվել։ Մեր տեղեկություններով՝ միայն ՔՊ-ին է հասանելի այդ ընկերությունը, որն ունի ճանապարհի տվյալ հատվածում պաստառներ տեղադրելու իրավունք, մյուս կուսակցությունները որևէ կերպ չեն կարողանում գտնել այդ ընկերությանը, որպեսզի իրենց պաստառները ևս փակցվեն ու հավասարության սկզբունքը պահպանվի։

Քարոզարշավը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ, նոյեմբերի 15-ին կլինի լռության օր, իսկ նոյեմբերի 16-ին Վաղարշապատը կընտրի նոր ավագանի, որն էլ իր կազմից կընտրի նոր համայնքապետին։

Նարե Գնունի

Send