Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վաղարշապատում քարոզարշավից մեկ օր առաջ ՔՊ թեկնածուն «բարեգործություն» էր կազմակերպել, ինչի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ի՞նչ է կատարվել

Blog Image

Նոյեմբերի 16-ին Վաղարշատապում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում են 8 կուսակցություններ։ 

Ընտրություններին ընդառաջ համայնքում իրականացավում է քարոզարշավ, որը խախտումների պատճառ է հանդիսացել և նորմալ պայմաններում չի անցկացվել։

Mediahub-ը գրել էր, որ ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ, Խոյ խոշորացված համայնքի Դողս գյուղում «կերուխում» և «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել։ 

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզի իշխանական ներկայացուցիչները, այդ թվում՝ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։

Mediahub-ը Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը նշեց, որ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

«Այդ դեպքի հետ կապված դատախազությունը հաղորդումն ու նյութերը փոխանցել է մեզ, դրա հիման վրա մեր վարույթ է նախաձեռնվել»,- հավելեց Օհանջանյանը։ 

Այդ միջոցառման ընթացքում երեխաներին բաժանվել են նվերներ, իսկ մեկին տրվել է 10.000 դոլարի չափով գումար։ Նվերները բաժանում էին Մեխակյանը և ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Լյուդվիգ Յայլոյանը։ Բեմից` Արգիշտի Մեխակյանը, շնորհակալություն է հայտնել «բարեգործին»։

Էմմա Մարտիրոսյան

Send