Արդեն գրել ենք, որ Ռազմական ոստիկանությունը գիշերը մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ։
Մենք տեղեկատվություն ստացանք, որ գործը Հակակոռուպցիոն կոմիտեի դաշտում է։
Կոմիտեից մեզ տեղեկացրին, որ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նարե Գնունի
