Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ՍՊՈՐՏ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Արարատ» ֆուտբոլային ակումբը կփոխի՞ իր անունը

Blog Image

Կառավարության որոշմամբ` 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը: 

Դեռ նախորդ տարի թշնամի երկրի՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը ի թիվս այլ քայլերի, պետք է հրաժարվի ազգային խորհրդանիշներում Արարատ լեռը պատկերելուց։

Ըստ երևույթի՝ ՀՀ իշխանությունները շարունակում են քայլ առ քայլ  կատարել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, և հնարավոր է ՝ շուտով ՀՀ–ում ոչինչ չմնա Արարատ անվամբ։ Բայց դե լեռը հո տեղից չե՞ն հեռացնելու…

MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ Հայաստանի ամենախոշոր ծխախոտ արտադրող ընկերությունը՝ «Գրանդ տոբակո»-ն, որ թողարկում է «Արարատ» անվանումով ծխախոտը, այժմ սկսել է արտադրել նաև «Արագած» անվանումով սիգարետ։ Արդյո՞ք սա հատուկ ցուցում է վերևներից. մեզ հետ զրույցում «Գրանդ տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը հավաստիացրեց՝ չեն հրաժարվել «Արարատ» անվանումով ծխախոտից և չեն հանելու արտադրությունից։

«Իհարկե չենք հանելու, ո՞նց կարող է մենք հանենք Արարատը»,- ասել է նա: 

MediaHub-ը որոշեց ճշտել, թե, օրինակ, «Արարատ» ֆուտբոլային ակումբը պատրաստվո՞ւմ է փոխել իր անունը, գուցե նման հրահանգ արդեն ունեն իշխանություններից։ «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Գալստյանը շեշտեց՝ նման քննարկում ընդհանրապես չկա։

Այնուամենայնիվ, մենք ամենևին էլ  չենք զարմանա, որ մի օր  ՀՀ–ում սկսվի մասսայական Արարատ անվան չեղարկում, որպեսզի ոչ մի բան այլևս Արարատ անունը չկրի՝ սկսած քաղաքից, մարզից, մարդկանցից, ծխախոտից, ռեստորանից մինչև ֆուտբոլային ակումբ։ Ի վերջո, թուրքերը, որոնց համար Հայաստանը շուտով դառնալու է «проходной двор», չպետք է որևէ բանից նեղվեն:

 

Send