Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արցախի դրոշը նորից հետ բերեցին. ԵՊՀ-ում խառն են

Blog Image

Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԵՊՀ-ում անցկացվող Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի շրջանակներում, Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում տեղադրված են Հայաստանի և Արցախի դրոշները: Մենք անգամ դրական իմաստով զարմացել էինք, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նման բան է թույլ տվել՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն կերպ փորձում է ջնջել Արցախի մասին բոլոր հիշատակումները:

Մեկ ժամ անց մեզ տեղեկացրեցին ու դա փաստող նաև լուսանկար ուղարկեցին, որից պարզ էր դառնում, որ Արցախի դրոշը հեռացրել են: MediaHub-ը անդրադարձավ նաև այդ հանգամանքին և ենթադրում էինք, թե ինչպե՞ս կպատժվի ռեկտորը նման բան թույլ տալու համար: Ճիշտ է, ԵՊՀ խոսնակը մեզ հավաստիացրել էր, թե բոլոր դրոշներն են հեռացվել, քանի որ խանգարում էին շարժին, բայց լուսանկարը այլ բանի մասին էր խոսում, որ թիրախավորվել էր միայն թշնամու օկուպացիայի տակ հայտնված Արցախի դրոշը:

Եվ ահա այդ հրապարակումից հետո մեր ուշադիր ընթերցողներից մեկը ևս մեկ լուսանկար ուղարկեց, որից պարզ է դառնում, որ Արցախի դրոշը նորից հետ են բերել և այն կրկին ԵՊՀ ճեմասրահում է՝ Հայաստանի և Մայր բուհի դրոշների կողքին:

Այստեղ, ինչպես ասում են, no comment: Սպասենք զարգացումների:

Send