Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երկու դեպքեր են միքսված․ նոր մանրամասներ՝ երեխայի շնչաhեղձության դեպքից

Blog Image

Օրեր առաջ համացանցում ակտիվ քննարկվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տարածած տեսանյութը, որտեղ բժիշկը փրկում է երեխայի կյանքը։ 

Այս տեսանյութը բուռն քննարկման առիթ դարձավ, մեծամասնությունը սկսեց քննարկել այն դրական քողի ներքո, սակայն կային մարդիկ, ովքեր կարծում էին, թե նման տեսանյութը չպետք է հրապարակվեր: Այդ կարծիքին է նաև ակամա տեսանյութում հայտնված փոքրիկի ծնողը։

Պարզվում է, որ ԲԿ-ի տարածած տեսանյութում երկու տարբեր պատմություններ ու մարդիկ են։ Մի դեպքը տեղի է ունեցել շուրջ 2 ամիս առաջ, մյուսը՝ վերջերս։

Երկու դեպքում էլ երկու մանկահասակ երեխաներ են, սակայն լայն տարածում գտած տեսանյութում ներկայացված է երկրորդ երեխայի դեպքը։ Ստացվում է, որ ԲԿ-ի աշխատակազմը, երկու տարբեր տեսանյութեր միքսել է իրար, գուցե ավելի էմոցիոնալ ֆոն ստանալու համար, այնինչ Mediahub-ին դիմած քաղաքացին, ով հանդիսանում է 2 ամիս առաջ տեղի ունեցած դեպքի երեխայի ծնողը, պատմեց, որ սխալ տեղեկատվություն է ներկայացվել՝ ինքը ոտաբոբիկ իր երեխային հասցրել է հիվանդանոց, սակայն տեսանյութում ներկայացվում է, թե իբր շտապօգնության մեքենան է երեխային տեղափոխել հիվանդանոց։ 

«Տեսանյութում նշվում էր՝ «անփորձ մայրիկ», բայց նա մեր երկրորդ երեխան է։ Տեսանյութի երկրորդ մասը ուրիշ տեղից ա վերցված, կամ մոնտաժված ա, երևի անվտանգության աշխատողներն են արել՝ ավելի ճոխացնելու համար։ Ես փորձեցի կապ հաստատել ընդունարանի հետ, իրենք փորձեցին թեման շրջանցել, հետո փոխանցեցին մի ուրիշ համար, որին մի 15 անգամ զանգեցի՝ չպատասխանեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց 2 ամիս առաջ տեղի ունեցած դեպքի երեխայի ծնողը՝ Անդրանիկը։ 

Նրա խոսքով՝ տեսանյութը տարածվել է առանց իրեն տեղեկացնելու և դա է իր վրդովմունքի հիմնական պատճառը։                                                                                                          
«Իմ երեխայի դեպքը տեղի ա ունեցել 2 ամիս առաջ։ Տանը պառկած էի, երբ ինձ ձեն տվեցին, մտա ննջասենյակ տեսա, որ երեխան կնոջս ձեռքին կապտած ա, հասկացա, որ խեղդվում ա, շունչը չի հերիքում, միանգամից գրկեցի ու բոբիկ  վազելով հինգ հարկ իջացրեցի ներքև, մեքենա գտա փողոցից ու գնացել ենք «Գրիգոր Լուսավորիչ», բայց հենց հասանք ԲԿ, երեխայի վիճակն արդեն կայուն էր։ Էդ ամեն ինչը սնվելու հետևանքով չի եղել, երևի թուքը կուլ տալուց ա եղել, երևի իմ վազելու ընթացքում ա երեխու շունչը կարգավորվել»,- պատմեց Անդրանիկը։

MediaHub-ը կապ հաստատեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աիդա Կարապետյանի հետ: Փոխանցեցինք ծնողի բողոքը, որ առանց իր թույլտվության իր երեխայի կադրերը օգտագործել են: Խոսնակն արձագանքեց. «Դեպքը իրական է, տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նմանատիպ երկու դեպք է տեղի ունեցել՝ մեկը մի քանի օր առաջ, մյուսը՝ 1-ից 2 ամիս վաղեմությամբ, սրանք տարբեր դեպքեր են և հայրիկը ոչ մի ձևով տվյալ դեպքի հայրիկի հետ չի առնչվում, ինչը ինքն էլ գիտի, և այդ մասին կա նաև իր հերքումը»։

Էմմա Մարտիրոսյան

Send