Ինչի՞ համար են մեղադրում Քրիստինա Աբրահամյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի նկատմամբ կալանքը՝ 2 ամիս ժամկետով՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
MediaHub-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան այս գործի վերաբերյալ: Մասնավորապես, Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։
MediaHub-ի աղբյուրը հայտնում է, որ Աբրահամյանին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը: