Առավոտյան մամուլում լուրեր տարածվեցին, որ Վարդենիսի ԲԿ են տեղափոխել դանակահարված երկու տղաների, որոնցից մեկը մահացած, մյուսը՝ ծանր վիճակում։
Ըստ մամուլի՝ դանակահարվածները եղբայրներ են, մեկը՝ պայմանագրային զինծառայող։ Նշվում է նաև, որ դանակահարությունը տեղի է ունեցել Փոքր Մասրիկի գերեզմանատանը։
MediaHub-ի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը ծանր վիճակում է, Վարդենիսի ԲԿ-ում վիրահատվել է, ապա տեղափոխվել Երևան։
«Վիճակը ծանր է, Երևան են հասցրել»,- ասաց մեր աղբյուրը։