ԱԱՏՄ վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի նկատմամբ կալանքը՝ 2 ամիս ժամկետով՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը։
Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել է երեկ։ Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։
Ըստ տեղեկությունների՝ Աբրահամյանին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը: