Ադրբեջանում ևս մեկ զինծառայող է ինքնասպան եղել․ մանրամասներ

Ադրբեջանում ևս մեկ զինծառայող է ինքնասպան եղել․ մանրամասներ

Ադրբեջանում եւս մեկ զինծառայող է կրակել իր վրա. ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մահացածը Էյուբով Թելմանն է։

Փաստը հաստատել են Գուբադլիի շրջանի զինվորական դատախազությունից։

Հարուցվել է քրեական գործ «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանցում զինծառայողն ինքնասպան էր եղել՝ կրակելով ինքն իրեն։