ՌԴ-ում ոստիկաններն այրվող տանից դուրս են բերել հղի կնոջը և երեխաներին

ՌԴ-ում ոստիկաններն այրվող տանից դուրս են բերել հղի կնոջը և երեխաներին

Ոստիկանության աշխատակիցները Զապորոժիեի շրջանի Պրիազովսկոե գյուղի այրվող տնից փրկել են հղի կնոջն ու երեխաներին. լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Դեպքի վայր հասնելով՝ այրվող տանը տեսել են կնոջ և երեխաների, որոնք հայտնվել են հրդեհի մեջ, ոստիկանները կոտրել են ապակիները և օգնել տանից դուրս գալ, երեխաներից մեկը այրվածքներ է ստացել։ Տանտիրուհին նաև խնդրել է աշխատակիցներին բնակարանից հանել փաստաթղթերով պայուսակ, իսկ նրանք, հակագազով, վերադարձել են ծխապատ սենյակ և կատարել կնոջ խնդրանքը»,- ասաց ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական կարճ միացման պատճառով, հավելել են վարչությունից։