Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն

Բաքվի զինվորական դատախազությունը հայտնում է, որ զինծառայող Ալեքբերով Իլքին Էլբրուս օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։

Ստացված տեղեկատվության հիման վրա Բաքվի զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, կատարել այլ գործողություններ։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld