Երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում

Երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում

Սեյսմոլոգները Կուրիլյան կղզիների տարածքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել. հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության կղզու մասնաճյուղում։

Գրանցվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան Մատուա կղզուց 172 կմ դեպի արևելք, ցնցումների աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ չկա:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld