ՌԴ-ում միջքաղաքային ավտոբուս է շրջվել

ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի շրջանի մայրուղում շրջվել է ուղևորներով միջքաղաքային ավտոբուս, ութ մարդ դիմել է բժշկական օգնության. հայտնում է տարածաշրջանի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։
Վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 15:00-ին Նովոկուզնեցկի մունիցիպալ շրջանի Բիյսկ-Նովոկուզնեցկ ավտոճանապարհի 299-րդ կիլոմետրում։ Դեպքի վայր են ժամանել պետավտոտեսչության և ՆԳՆ Նովոկուզնեցկի մարզի քննչական-օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Բելոկուրիխա-Նովոկուզնեցկ երթուղու վարորդը կորցրել է կառավարումը և ընկել է առուն, որից հետո շրջվել։ Ավտոբուսում եղել է 40 ուղևոր։ Վթարի հետևանքով տուժածների կյանքին սպառնացող վտանգ չկա:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ պարզելով դեպքի բոլոր հանգամանքները։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld