ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հղել Հունաստանին

Հունաստանին իր ցավակցությունն է հղել ՀՀ ԱԳ նախարարությունը.
«Ցավակցում ենք Canadair ավիաընկերության օդաչուների ընտանիքներին, ովքեր զոհվել են Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունական Էվբեա կղզում անտառային հրդեհի մարման ժամանակ հրշեջ ինքնաթիռ էր կործանվել:
Տեսանյութն՝ այստեղ