Հունաստանում տեսախցիկը ֆիքսել է անտառային հրդեհի մարման ժամանակ հրշեջ ինքնաթիռի կործանումը (տեսանյութ)

Հունական Էվբեա կղզում անտառային հրդեհի մարման ժամանակ հրշեջ ինքնաթիռ է կործանվել. պահը ֆիքսվել է տեսախցիկների վրա։
Մի քանի օր շարունակ Հունաստանում բռնկված խոշոր անտառային հրդեհների պատճառով երեք կղզիներից՝ Կորֆուից, Էվբեայից և Հռոդոսից, բնակիչներին և զբոսաշրջիկներին տարհանել են։
Հայտնի է, որ հրդեհները բռնկվել են անոմալ շոգի ֆոնին և երկրի ղեկավարությանը օրեր շարունակ չի հաջողվում մարել այն։ Կառավարությունն այն անվանել է երկրի պատմության մեջ ամենախոշոր նման գործողությունը։
Տեսանյութն՝ այստեղ