Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ամաչում եմ որդուս երեսին նայեմ․ Վարդան Ղուկասյան

Blog Image

Այսօր ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Ըստ մամուլի՝ առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ եղել է մեքենայի մեջ։

MediaHub-ը կապ հաստատեց Վարդան Ղուկասյանի հետ։

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը։ 
–Սա մոտ է քաղաքական հետապնդման։

–Եթե քաղաքական հետապնդում է, արդյո՞ք կապված է Ձեր գործունեության հետ, թե՞ պատճառը Սրբազանի ավագանու նիստին մասնակցելն է։
–Իմ կարծիքով և՛ այդպես, և՛ այնպես։ 

֊Կկալանավորե՞ն Ձեր որդուն։
–Աստված գիտի, ամեն ինչ լավ է լինելու։ Վերջը բոլորս պետք է կանգնենք Տիրոջ դատաստանին։

–Կալանավորումների շարք է գնում Հայաստանում, եթե Ձեր որդուն կալանավորեն, ի՞նչ եք անելու։
–Քանի՞ անգամ կալանավորեցին որդուս, ու հետո, որպես անհիմն, նորից բաց թողեցին` ներողություն խնդրելով։ Հիմա, որ Վարդան Ղուկասյանի տղան է, կրա՞կն ենք ընկել, որ իմ որդին է։ Ամաչում եմ իր երեսին նայեմ, էսքան թափել են վրեքս, ստորները։

Send