Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նոր խնդիր դպրոցներում․ ծրագիր է փոխվել, երեխաները մնացել են առանց տետրերի

Blog Image

Դպրոցական ծրագրերում փոփոխությունները դարձել են լայնածավալ քննարկումների ու բողոքի առիթ։ Դեռ մի քանի օր է, ինչ սկսվել է դասապրոցեսը, ու արդեն մի շարք խնդիրների մասին MediaHub-ն ահազանգեր է ստանում։ Օրինակ, որ դպրոցներում 3-րդ դասարանի ռուսաց լեզվի տետրերի երկրորդ մասը չի վաճառվում խանութներում, և ծնողները չգիտեն, թե ի՞նչ անեն։ 

Մեզ  ահազանգած ծնողը պատմեց, որ դպրոցներում պահանջում են ձեռք բերել տետրերը, սակայն վաճառքում դրանք չկան։       

   

«Դասատուները երեխեքից էդ տետրերից են ուզել, օրը մի քանի անգամ գնում խանութներում նայում ենք, բայց չկա վաճառքի, ասում են՝ չենք ստանում էդ տետրերից։ Հիմա մենք ի՞նչ անենք»,- մեզ հետ զրույցում նշեց նա։      

 

 

MediaHub-ը, ուսումնասիրելով նախորդ տարիների տետրերը, պարզեց՝ հրատարակչությամբ զբաղվում է «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը։ Մեզ հետ զրույցում հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ խնդիրը գալիս է նրանից, որ դպրոցներում ծրագիր է փոխվել։                                                          

 

«Առաջ մեր ռուսերենի դասագիրքն էր դպրոցներում, հիմա ծրագիրը փոխվել է, մենք դասագիրք չունենք, դրա համար տետրերը էլ չենք անում։ Այդ է պատճառը, որ չունենք, հիմա նոր տետրեր պիտի լինեն նոր ծրագրին համապատասխան, որոնք մենք  չունենք»,- նշեց Կարապետյանը։                                                                                                                                                     

Ո՞րն է պատճառը, որ ծրագրի փոփոխություն է արվել, ու այնքան ապաշնորհ, որ նման խնդիր է առաջացել: Թիվ մեկ պատասխանատու կառույցը ԿԳՄՍ նախարարությունն է, սակայն այստեղ մեր մի շարք հարցեր լսելով՝ արդյո՞ք դպրոցներին նախարարության կողմից եղել է զգուշացում, որ նման խնդիր կարող է առաջանալ, ինչո՞ւ են ծրագրի փոփոխությունն արել այնպես, որ հաշվի չեն առել տարվա մեկնարկը և նման խնդիրների առաջացումը, ի՞նչ անեն ծնողները ստեղծված իրավիճակում և այլն, ուղղորդեցին դիմել գրավոր: Այնպես որ պատասխանը կհրապարակենք ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ բացի այս առարկայի տետրերի հետ կապված, խնդիր էր առաջացել նաև դասագրքերի մասով. MediaHub-ին ավելի վաղ ահազանգել էին, որ մինչև այսօր աշակերտները չունեն ռուսաց լեզվի դասագիրք։

Էմմա Մարտիրոսյան

Send