Բաքուն չի արձագանքել Ստեփանակերտի առաջարկին

Բաքուն չի արձագանքել Ստեփանակերտի առաջարկին

Նախորդ շաբաթ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։ 

MediaHub-ը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ադրբեջանն արձագանքել է այս առաջարկին։ 

«Ոչ։ Դեռ արձագանք չկա»,- պատասխանեց Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմն հայտարարություն էր տարածել, թե առաջարկում են, որ «Ղարաբաղի ներկայացուցիչներն ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնեն Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում»։ 

Լիաննա Թորոսյան