Հանդիպման առաջարկ Արցախից՝ Ադրբեջանին

Հանդիպման առաջարկ Արցախից՝ Ադրբեջանին

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։