Հայտնաբերված զենքը կապ չունի բլոգեր Միկա Բադալյանի և լրագրող Աշոտ Գևորգյանի հետ

Հայտնաբերված զենքը կապ չունի բլոգեր Միկա Բադալյանի և լրագրող Աշոտ Գևորգյանի հետ

Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միքայել Բադալյանի պաշտպանությունը կբողոքարկի նրանց կալանավորելու որոշումը, քանի որ լրագրող Աշոտ Գևորգյանի մեքենայում հայտնաբերված զենքը նրանցից ոչ մեկին չի պատկանում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց նրանց պաշտպան Լիաննա Գրիգորյանը։

«Նրանք առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունեն, դա թյուրիմացություն է»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն Բադալյանին և Գևորգյանին կալանավորել է 72 ժամով։ Նրանք մեղադրվում են զենքի ապօրինի շրջանառության մեջ։  

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք էր որակել բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալությունը։