Գալեյանի մեքենայում զենք չեն գտել, բայց ձերբակալել են

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին երեկ ձերբակալել են: Գալեյանի ընտանիքի ընկերը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։
Նրա խոսքով, Գարիկ Գալեյանն այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
«Ձերբակալել են մեքենայում զենք պահելու և կրելու կասկածանքով։ Չեմ կարող ասել ինչ կլինի մոտ ապագայում։ Բայց զենք չեն գտել Գալեյանի մեքենայում»,- նշեց Գալեյանի ընկերը՝ Կարենը։
Մարիաննա Արամյան