Սյունիքի մարզում ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը․ նոր մանրամասներ

Սյունիքի մարզում  ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը․ նոր մանրամասներ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամայնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։ 

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ 
Ձևավորվել է քննչական խումբ։ 

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ 

ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա  վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ։

Ավելի վաղ գրել էինք, որ Ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանին անհայտ դիմակավորված անձինք առևանգել են Գորիսի հյուրանոցներից մեկի մոտից սեպտեմբերի 6-ի երեկոյան մոտավորապես ժամը 21:00-ին, հայտնում է Primakov տելեգրամյան ալիքը։