Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ փուլում է նախկին նախագահներին մեղադրանք առաջադրած Հրաչյա Մուշեղյանի գործը. մանրամասներ

Blog Image

MediaHub-ը գրել էր, որ ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, օրեր առաջ կալանավորվել է։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա կալանավորվել է ոչ թե Կոմիտասի պողոտայում մահվան ելքով վրաերթ կատարելու համար, այլ իրականում պետությունը փորձում է առգրավել Մուշեղյանի բիզնեսը, մասնավորապես նրա անվան հետ կապվող հանքը։ 

Ի՞նչ ընթացքում է գործը: Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ վերջին որոշմամբ Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք 3 ամսով։ 

«Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին»,- տեղեկացրեց նա։

Հիշեցնենք, որ Հրաչյա Մուշեղյանը «Մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավարն է: ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչը 2019թ. Նշանակվել էր Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։ Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա՝ վերադարձել՝ նշանակվելով  Հակակոռուպցիոն կոմիտեի  կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ աշխատանքից ազատվելու պատճառը Հրաչյա Մուշեղյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խորը հակասություններն են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող խնդրով։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո նա փաստաբանական գործունեություն է իրականացնում։ 

Նշենք նաև, որ Մուշեղյանը եղել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։ Եվ ինչպես վերևում նշեցինք, Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ մի քրեական գործ էլ, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ դատարանում է, այն վերաբերում է մահվան ելքով վթարի։

Send