Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանում ավտոբուսներ են բախվել․ ինչպե՞ս են քաղաքացիները

Blog Image

Այսօր Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի թիվ 77 և 47 երթուղիները սպասարկող ավտոբուսները։ 

MediaHub-ը կապ հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ, ով նշեց, որ լուրջ վթար չի եղել։

«Ավտոբուսները իրար են բախվել, ՃՏ պատահար է, մարմնական վնասվածքներ քաղաքացիների մոտ չեն եղել, մեծ չափի վնաս չկա: Պարեկային ծառայությունը կմոտենա և արձանագրությունը կկազմի, որ ճիշտն ու սխալը որոշվի»,– նշեց Ասատրյանը։

MediaHub-ի տեղեկություններով՝ քաղաքացիներից ոչ ոք բժշկական օգնության և հիվանդանոց մեկնելու կարիք չի ունեցել, թեթև վթար է եղել։

Մարիաննա Արամյան

Send